HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ազատամարտիկը խնդրանքով դիմում է կառավարությանը. նրա 77-ամյա մորը դատի են տվել

Այսօր արցախյան ազատամարտի 500 մահապարտներից մեկի` Աղասի Կարապետյանի ծննդյան օրն է: Թեեւ օրը հիշարժան է նաեւ մայրության եւ գեղեցկության տոնի առիթով, սակայն Աղասի Կարապետյանի եւ նրա 77-ամյա մայրիկի` Խանում Կարապետյանի համար այս օրը այլ ընթացք է ստացել:

Աղասի Կարապետյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ այս տարվա ապրիլի 3-ին Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից ստացել են վճարման կարգադրություն, ըստ որի` երկշաբաթյա ժամկետում դրա դեմ չառարկելու եւ ինքնակամ վճարում չկատարելու դեպքում նրա թոշակառու մայրիկից հարկադիր կարգով կբռնագանձվի 635 հազար դրամ:

Աղասին պատմեց, որ 2011թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին մոր առողջական վիճակը վատացել է եւ հանպատրաստի, շտապօգնության ավտոմեքենայով նրան հասցրել են Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի թիվ 1 կլինիկական հիվանդանոց:

Բժիշկները պահանջել են վճարում կատարել, քանի որ անհապաղ պետք է կորոնոգրաֆիա եւ ստենդավորում արվեր: Աղասին պատմեց, որ այդ պահին չի կարողացել վճարում անել, իսկ այդ վիճակով չէր կարող մորը տուն տանել, ուստի խնդրել է իր ստորագրությունը տալ, որով պարտավորվում է հետագայում վճարել պահանջված գումարը: 

«Հիվանդանոցում համաձայնվեցին եւ կատարեցին ստենդավորում, ինչի համար շնորհակալ եմ նրանց: Հետագայում մի կերպ 400 հազար դրամը վճարեցի, մնացած 635 հազար դրամն առ այսօր չեմ կարողացել վճարել, եւ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը արդեն դիմել է դատարան: Անելանելի վիճակ է, չգիտեմ ինչ անեմ: Խնդիրն այն է, որ ոչ թե ինձ են դատի տվել, թեեւ ես եմ ստորագրել, այլ 77-ամյա մորս են դատի տվել: Եթե ես ի վիճակի լինեի, կվճարեի ու չէի էլ թողնի բանը դատարանին հասներ»,-ասում է ազատամարտիկը:

Աղասի Կարապետյանը նշում է, որ այս վիճակին չէր հասնի իր ընտանիքը, եթե օրենք լիներ այն ազատամարտիկների համար, ովքեր վիրավորվել են, բայց փաստաթղթերով ամրագրված չէ այդ փաստը:

«Ինչի՞ համար ես պիտի իմ ծննդյան օրով նման քայլի դիմեմ, խնդրեմ, որ ինձ օգնեն: Թեկուզ ժողովրդին դիմելը ամոթ է, բայց այլ ճար չունեմ, ի՞նչ անեմ: Ես դիմում եմ կառավարությանը, թե կառավարություն ջան, այս վիճակն է, ես ի՞նչ անեմ: Տղաս էլ բանակում է` սահմանամերձ գոտում է ծառայում, ինչի համար ուրախ եմ, բայց հիմա ես ի՞նչ անեմ, դա չգիտեմ, որտեղի՞ց վճարեմ այդ գումարը»,-ավելացրեց Աղասի Կարապետյանը:

Նշենք, որ բանկում Աղասի Կարապետյանն ունի հաշվեհամար եւ ազատամարտիկին ու նրա մորն օգնելու համար քաղաքացիները կարող են փոխանցումներ կատարել:

Ստորեւ ներկայացնում ենք ՀՀ դրամով եւ արտարժույթով բացված հաշվեհամարները:

ՎՏԲ Հայաստան Բանկ

16044035470400 AMD

16044035470401 USD

16044035470402 EUR

16044035470403 RUB

Լուս.՝ Ա. Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ (3)

Անուշ Ավետյան
ամոթ է վերջապես, գետինը մտեք, ազատամարտիկ, թե ուրիշ մեկը, այնուամենայնիվ մարդ է,եթե փող չունի ,պետք է?մեռնի, ինչի եք հասցնում թեկուզ ազատամարտիկին, նա կռվել է, վիրավորվել էս երկիրը պաշտպանելուս, պարտադիր չեր նրանից էլ էդ գումարը, գռփեիք,մի բան էլ թող էս երկրի հաշվին, կամ օլիգառխների հաշվին լիներ
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Նորմալ երկրներում (օրենքով պարտադիր) մինիմում բժշկական ապահովագրություն կա յուրաքանչյուր քաղաքացու համար: Հայաստանի կառավարությունը և օրենսդիր-իրավապահ մարմինները այսօր զբաղված են քաղաքական ու տնտեսական մարմնավաճառությամբ:
hasmik
isk ur e petutjuny, te zbzxvac eq grpocov, tqac uneq amen inchi vra, miajn kaxin utem giranam...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter